14:04
Հոկտեմբերի 21-ին երկնային ֆանտաստիկ շոու է սպասվում


Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչներին ֆանտաստիկ
երկնային շոու է սպասվում, որը հայտնի է որպես Օրիոնիդի երկնաքարային հոսք:
Երկիրն անցնելու է բեկորների հոսքի միջով, որ իր ետեւից թողնում է Գալեյա
գիսաստղը, որն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձեւ ուղեծրով` վերադառնալով
երկրի մոտ յուրաքանչյուր 75,5 տարին մեկ: «Թափող աստղերի» քանակը կարող է
հասնել 25-ի ժամում:

Ամեն անգամ, երբ Երկիրը հատում է այս կամ այն գիսաստղի ուղեծիրը, նրա վրա
«աստղային անձրեւ» է նկատվում: Երկնային մասնիկները, որոնց չափերը
միլիմետրերից մինչեւ մի քանի սանտիմետրի են հասնում, հայտնվում են
մթնոլորտում, առկայծում են ու մարում:

«Новости космоса и астрономии» պարբերականը խորհուրդ է տալիս ատղային
անձրեւին հետեւել վառ նարնջագույն աստղի` Բեթելհեյզի կողմից, որը գտնվում է
Օրիոնի համաստեղությունում: Երեւույթն ավելի պարզ կնկատվի մինչեւ լուսադեմ,
այն ժամանակ, երբ Լուսինն արդեն անհետանում է:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1447 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
Lil V.20.10.2012 18:05 Պատասխանել
loool GEvoi cnundnen nshum biggrin

Ավելացնել մեկնաբանություն