15:19 Բրիտանացի երաժիշտները ցանկանում են կրկնել The Beatles-ի ռեկորդը |
. Բրիտանացի երաժիշտների խումբը պատրաստվում է կրկնել լեգենդար The Beatles խմբի «սխրագործությունն» ու լվերպուլյան քառյակի Please Please Me անդրանիկ ալբոմը ձայնագրել 12 ժամվա ընթացքում։ Ապագա ռեկորդակիրների շարքում են Stereophonics խումբն ու Simply Red խմբի նախկին մենակատար Միք Հենքելը։ Ձայնագրությունը տեղի կունենա փետրվարի 11-ին, նույն Abbey Road ստուդիայում, որտեղ էլ իրենց ալբոմն է ձայնագրել Beatles-ը։ Թրեքերը կձայնագրվեն Please Please Me ալբոմի նույն հերթականությամբ։ Ընդ որում, ձայնագրությունը կլինի նույն ստուդիական տարածքում։ Ողջ գործընթացը կհեռարձակվի ռադիոյի ուղիղ եթերում, որի հիման վրա էլ կստեղծվի փաստագրական ֆիլմ, որին կմասնակցեն կեսդարյա իրադարձությունների ականատեսները. ձայնային ինժեներ Սթյուարտ Լենգհամն ու խմբի մամուլի քարտուղար Թոնի Բարոուն։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |