17:10
Լուիզա Ղամբարյանը “Ընտրյալները” սերիալում


Հարություն Մովսիսյանի, Էվելինա Շահիրյանի եւ ուրիշների հետ Լուիզա Ղամբարյանը նկարահանվում է “Արմենիա” հեռուստաընկերությամբ հունվարի 28-ից ցուցադրվելիք “Ընտրյալները” սերիալում:

“Ընդմիջումից հետո որոշեցի վերադառնալ սեիրալային կյանք: Առժամանակ լռությունից հետո հասկացա, որ սերիալների ու հեռուստադիտողների կարոտ կա: Կարծում եմ` այն փոխադարձ է”,-հավելել է նա:

Ինչպես Լուիզան է նշել, նոր սերիալում մարմնավորում է Գոհար անունով մի կնոջ դեր, որը կորցնում է երջանկությունը. “Ամուսնուն սպանում են: Միայնակ մնալով` նա սկսում է պայքարել իր եւ իր երեխաների համար”:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նաեւ կշարունակի հանդես գալ հարազատ բեմում. “Երբեք թատրոնից հեռու չեմ եղել: Այժմ էլ խաղում եմ խաղացանակային ներկայացումներում, զբաղված եմ նոր բեմադրությամբ, որը բեմադրում է նշանավոր դերասան Ժան Նշանյանը”:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 706 | Ավելացրեց: Gani | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Gani Hakobyan20.01.2013 17:10 Պատասխանել
exbayrner@ prcnuma cry cry cry cry cry cry cry cry cry

Ավելացնել մեկնաբանություն