17:18 Ուկրաինացի տաքսու վարորդը ստիպել է ուղևորին մերկ վազել |
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում ձերբակալվել է մի տաքսու վարորդ, ով ծաղրել է ուղևորին ուղեվարձի համար բավարար գումար չունենալու պատճառով: Տուժողը եղել է մի ուսանող, ով գիշերային ակումբից էր դուրս եկել։ երիտասարդը չի կարողացել ճիշտ բացատրել, թե ուր պետք է գնալ և քնել է։ Վարորդն ուղևորին հասցրել է մինչև ավտոշուկա, արթնացրել և պահանջել 92 գրիվեն։ Սակայն նրա մոտ եղել է միայն 50 գրիվեն։ Վարորդը կանչել է իր գործընկերներին, ովքեր մեքենայից դուրս են բերել երիտասարդին, ծեծել և մտցրել բեռնախցիկ։ Այնուհետև քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ վարորդը ստիպել է երիտասարդին հանվել և մերկ վազել մեքենաների շուրջը, որից հետո վերցրել է ամբողջ գումարը, փաստաթղթերը, հեռախոսը և հեռացել։ Վարորդը ձերբակալված է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ավելացնել մեկնաբանություն
|