20:52
Սիրուշոն կրկին «Եվրատեսիլ»-ի բեմո՞ւմ


Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը այժմ 2013-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի իր մասնակցին ընտրելու գործընթացի մեջ է: Համառորեն շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն «փոքր կովկասյան երկիրը կարող է ներկայացնել Սիրուշոն», հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն:
Ըստ աղբյուրի՝ Հանրային հեռուստաընկերությունը չի հերքել Սիրուշոյի թեկնածության փաստը, սակայն մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ընդգծել է, որ առայժմ դեռ ոչինչ չի որոշվել այդ առումով: Ինքը Սիրուշոն ավելի վաղ հետաքրքրվածություն էր հայտնել 2-րդ անգամ մասնակցել «Եվրատեսիլին»:
Սիրուշոն Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացրել էր 2008-ին «Քելե Քելե» երգով:
Աղբյուրը նշում է, որ Սիրուշոյի նոր՝ Pre-Gomesh աշխատանքը ամենադիտված հայկական տեսահոլովակն է դարձել Youtube-ում՝ 1250 քլիք ունենալով միայն տեղադրման առաջին օրը, և 560 000 դիտում՝ առաջին երեք շաբաթների ընթացքում:
Tert.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Եվրատեսիլ 2013»-ին Սիրուշոյի մասնակցության մասին լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, այլ պարզապես նշեց. «Չեմ կարող դրա մասին ինֆորմացիա տալ: Ներկայումս Հանրային հեռուստաընկերությունում ներքին քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է մասնակցելու «Եվրատեսիլ 2013»-ին: Հենց դրա համար էլ կոչվում է ներքին քննարկում: Դրա համար էլ մենք չենք հայտնում այն մարդկանց անունները, ում քննարկում է Հանրային հեռուստաաընկերության ստեղծագործական խումբը»,- ասաց նա:
Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ մինչև ամսվա վերջ պարզ կլինի, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2013»-ին:
Դիտումներ: 527 | Ավելացրեց: KNARIK | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
Lil V.14.01.2013 17:20 Պատասխանել
cool

Ավելացնել մեկնաբանություն